«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ղեկավարության սիրտը շահելու համար «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը ստիպված է եղել իր խմբակցության անդամին, իսկ ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին լռեցնել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Մինասյանը հարցազրույցներից մեկում քննադատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարությանը: ՀՀԿ-ի ղեկավարությունն էլ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ից հաշիվ է պահանջել մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ եթե դուք մեզ հավերժ սեր եք խոստանում, ինչո՞ւ է ձեր կուսակիցը մեր Կառավարությանը քննադատում: Ի վերջո, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ արդեն երկու ամսից ավել է՝ Արծվիկ Մինասյանը հրաժարվում է լրագրողների հետ շփվել եւ որեւէ հարցի պատասխանել: Իսկ ՀՀԿ-ականներն էլ ցնծում են իրենց հաղթանակից, որովհետեւ եւս մեկ անգամ համոզվել են, որ 125-ամյա կուսակցության համար իշխանական տաքուկ անկյունն ավելի կարեւոր է, քան բարձր վարկանիշ ունեցող կուսակցականի հեղինակությունը: Պատմական այդ կուսակցությունում պատրաստ են անգամ իրենց կուսակիցների բերանը «կարել»: Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Երկիր մեդիայի» եթերում հայտարարեց, թե Արծվիկ Մինասյանի հետ կապված որեւէ խնդիր չկա, «նա մեր գործընկերն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում