«ԱԺ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը խորհրդարանում երեկ խիստ բարձր տրամադրությամբ է սկսվել։ Խորհրդարանական միջանցքում մինչ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բողոքում էր, որ որոշ պատգամավորներ անցնում ու չեն բարևում, այդ պահին մոտեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նախարարն էլ իրեն չկորցնելով՝ ասաց. «Արծվիկ ջան, արի պաչեմ՝ վարկաբեկվես»։ Նույն տրամադրությամբ էլ պատասխանեց Ա. Մինասյանը. «Կարևորը չվարակվեմ...»։ Գրում է «Իրավունք» թերթը է և հավելում.
Ինչպես երևում է, կառավարությունը որոշել է գարնանային նստաշրջանը կրեատիվ ոգով սկսել»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում