▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ում կրկին աշխատանքի է անցել: 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից դուրս եկած և երկար ժամանակ անգործ մնացած Արծրուն Հովհաննիսյանը տեղավորվել էր ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում՝ որպես փորձագետ: Արծրուն Հովհաննիսյանին Անդրանիկ Քոչարյանը հանձնարարություններ էր տալիս, նա կատարում էր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մեկ տարի է, ինչ Արծրուն Հովհաննիսյանը դադարեցրել է աշխատանքն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում: Ինչպես ինքը նշեց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, վերադարձել է ծառայության ՀՀ ՊՆ-ում, իսկ թե որ ոլորտում՝ չմանրամասնեց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее