Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասաններից Վահագն Սամվելյանն այս օրերին գտնվելով առաջնագծում՝ լուրջ վնասվածք է ստացել:
Վերջինիս տեղափոխել են Երևան ու վիրահատել:
Այս պահին վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Վիրահատությունը լավ է անցել, կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Վահագը արհեստական կոմայի մեջ է, ժամանակի ընթացքում դուրս կգա էդ վիճակից ու ամեն ինչ լավ կլինի: Վահագի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում»: Այս մասին տեղեկանում ենք Վահագնի ինստագրամյան էջից: