▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակի ու Արցախի ապագայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է. «Հայտարարում է, որ Արցախի մեր հայրենակիցներին սպառնում է ցեղասպանություն, բայց իր քայլերով բերում է ամբողջական պաշարում, մեր հայրենակիցների հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի մաս, ուղարկում ցեղասպան Ադրբեջանի ծոցը՝ բանակցությունների, ինքը դառնում է ցեղասպանության մեխսակից, գործակից»: Նրա խոսքով՝ սա ավելին է, քան դավաճանությունը: «Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը: Արցախն ապրում է շատ կրիտիկական, կյանքին սպառնացող օրեր: Մենք պետք է ցնցենք հայոց ու միջազգային կարծիքը»,- ասել է Հովհաննիսյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее