«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը «Հայաստանին եւ Արցախին պայծառ ապագա» են խոստանում: Իսկ թե ում հետ՝ թուրքերի, ադրբեջանցիների՞, թե՞ միայն մենք մերոնցով, չեն մանրամասնում։
Ամեն ինչ, սակայն, հուշում է, որ Հայաստանի եւ Արցախի ապագան լինելու է թուրքերի հետ եւ թուրքերի հաշվին, քանզի նայելով արտագաղթի բացասական սալդոն՝ հասկանում ենք, որ մինչեւ այդ ապագայի կառուցումը, Հայաստանում պարզապես հայ չի մնա՝ կմնան նիկոլականները, զոմբիներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք։
Այսպես, ըստ վիճվարչության հրապարակած թվերի՝ միայն այս տարվա մարտ ամսին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74,197 ուղեւոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), նույն օդանավակայաններով ժամանել է 42,283 քաղաքացի։ Մարտին մեկնածների եւ ժամանածների միջեւ տարբերությունը կազմել է 31,914 մարդ: Հարց է ծագում՝ այս տեմպերով ովքե՞ր են լինելու Հայաստանի եւ Արցախի ապագայի շահառուները»: