Դիտեք նաև՝
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն երրորդ ահազանգն եմ ստանում այն մասին, որ ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով… Թարմացված․ Այսօր համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ պարեկները 100-հազարական դրամով տուգանել են ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի, որոնք տրանսպորտային միջոցները վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին հետևյալը. «Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ: ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով: Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»: |