Արցախի օմբուդսմենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում արցախցի երեխաներին հարցնում են՝ արդյո՞ք նրանք թշնամի ունեն, և ո՞վ է նա: Երեխաներից շատերն ասում են, որ իրենք թշնամի չունեն, իսկ աղջիկներից մեկը նշում է, որ իր թշնամին մուլտֆիլմի հայտնի Մաշան է, քանի որ տանջում է արջին:
Տեսանյութի վերջում երեխաները ուղերձով դիմում են ադրբեջանցի տղային՝ Յունիսին, ով հայերին իր թշնամին էր համարում. «Յունիս, դու իմ թշնամին չես, ես քո թշնամին չեմ»,-ասում են արցախցի փոքրիկները:
Հիշեցնենք, որ վերջերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում ադրբեջանցի փոքրիկ երեխաներին բառացիորեն սովորեցնում էին ատել հայերին։
Կարդացեք նաև՝ Հակահայկական վայրենություն ադրբեջանական դպրոցում
Լապշինը հայկական տեսահոլովակով ցույց է տվել, որ ի տարբերություն ադրբեջանցիների` հայերն ագրեսիվ չեն