▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցի հոկեյիստը ռեկորդ է սահմանել Ռուսաստանում

 

 

 

 

 

 

 

«Омские Ястребы» ակումբի 18-ամյա հարձակվող ծնունդով արցախցի Արտյոմ Մանուկյանն արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել Ռուսաստանի հոկեյի երիտասարդական լիգայում (МХЛ):  Փետրվարի 1-ին երիտասարդական լիգայի «Ладья»-ի դեմ խաղում նա 2 գոլային փոխանցում է կատարել` վաստակելով 2 միավոր և  գոլերի ու գոլային փոխանցումների ընդհանուր քանակը հասցնելով 94-ի (35+59): Արտյոմը  այս ցուցանիշով գերազանցել է նախկին ռեկորդը (92):

Հավելենք, որ Արտյոմ Մանուկյանը ծնվել է 1998 թվականին Արցախի Վարդաձոր գյուղում: Փոքր հասակից մարզվել է Օմսկի հոկեյի ակումբներում:  16 տարեկանից «Омские Ястребы» ակումբի հարձակվողն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее