Dorians խմբի մամուլի ծառայությունը, արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի կոչին և մամուլի հրապարակումներին, հիշեցնում է, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը:
Dorians-ը հայտնում է, որ թեև խումբը ՀՀ Սփյուռքի նախարարությանը աջակցության համար չէր դիմել, ակնհայտ է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձայները չափազանց կարևոր են Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող արտիստների համար:
Dorians-ը կանի ամեն հնարավորը «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
Հիշեցնենք, որ երեկ տարածված ուղերձով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել սփյուռքահայությանը «Եվրատեսիլին» քվեարկել Գոռ Սուջյանի օգտին: