Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, Մոսկվայի «Սպարտակ»-ում հանդես եկող Արազ Օզբիլիսը նշանվել է: Այդ մասին վկայում են նրա հարազատների կողմից ֆեյբուքում տեղադրված լուսանկարները: Ֆուտբոլիստի ապագա կինը հայուհի է, սակայն նշանադրությունը տեղի է ունեցել Ամստերդամում:
Հիշեցնենք, որ Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է տրանսֆերային գործարք կատարել և լրջորեն հետաքրքրված է Արազ Օզբիլիսով: Օզբիլիսի համար «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը նախնական սահմանել է 10 մլն եվրո տրանսֆերային գին: «Գալաթասարայ»-ի համապատասխան բյուջեն առայժմ չի բավականացնում նման գումարով գործարքի գնալու համար, բայց, ըստ «Միլլիյեթ»-ի, ամեն ինչ արվում է Օզբիլիսին ձեռք բերելու համար: