Դիտեք նաև՝
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Դերասանուհի Անաիս Սարդարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ այս օրերին արդեն հասցրել են շուրջ 67 հազար արցախցու օգնություն ցուցաբերել, սակայն իր ստեղծած կամավորական ջոկատը բացառում է բոլոր տեսակի դրամահավաքները: Օգնություններ տրամադրում են սննդամթերքի, հիգիենայի պարագաների, խաղալիքների եւ հագուստի տեսքով, ինչպես նաեւ բռնի տեղահանված արցախցիների համար բնակարաններ են գտնում, հյուրանոցներում տեղեր:
Դերասանուհին փաստում է, որ այս պահին որևէ նոր գրանցում չեն իրականացնում, որպեսզի կարողանան արդեն իսկ գրանցված արցախահայերին օգնություն ցուցաբերել, հետ նոր միայն կցուցակագրեն նոր արցախցիների: Դերասանուհին պատմել է, որ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրերս անցնելով կամավորական ջակոտի տարածքով և տեսնելով կամավորականների աշխատանքը հեգնել է նրանց ու ռեպլիկ խփել, ասելով` «մի սրանց տեսեք, իբր բարեգործություն են անում»:
Դերասանուհին զրույցում ասել է, որ ինքը ներկա չի եղել միջադեպին, հակառակ դեպքում Հարությունյանն անպայման իրեն արժանի պատասխանն էր ստանալու. «Անցնելով մեր կամավորականների կողքով՝ այդ մարդը հեգնել է մեզ, ասելով՝ իբր բարեգործություն են անում: Ես, ափսոս, ներկա չեմ եղել այդտեղ, թե չէ մի երկու քաղցր խոսք նա հաստատ կստանար», - նշել է դերասանուհին:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝