Սա սովորական Ջիպ ա, արարտյան դաշտի սովորական Ջիպերից մեկն ա: Իր ա համար մայթեզրին կանգնած սովորական Ջիպ: Սովորական խախտում սովորական Ջիպի համար:
Այդքան սովորական, որ լրատվական կայքերը չեն անդրադառնա սովորական քաղաքի, սովորական փողոցում, սովորական խախտում կատարած սովորական Ջիպ-ին:
Ոչ քաղաքապետի մեքենան է , ոչ օլիգարխի, ոչ Աշոտյանի: Ոչ էլ ռուսական սապոգի տակ գցող որևէ մեկի ՋԻպն է: Անհետաքրքիր մի հատ Ջիպ ա, համացանցային վայնասուն գցելու համար:)
Հայաստանը օրենքի երկիր դարձնող, միլիոնավոր դոլարներ ծախսող, քաղաքացիական հասարակություն զարգացնող երկրի դեսպանի Ջիպն է:
Սովորական ԱՄՆ-ի սովորական դեսպանի Ջիպն է:
Բլոգեր Փիղի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից