«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել վարույթ ընդունել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ներկայացրած դիմումը: Հարցով զեկուցող է նշանակվել հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Հարցին, թե ինչ ճակատագիր կունենա այդ դիմումը, էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Առայժմ պետք է հանձնաժողովը նիստ գումարի եւ որոշի՝ արդյոք դիմումատուի դիմումի մեջ նշված յուրաքանչյուր կետի կապակցությամբ առկա՞ է խախտում, թե՞ ոչ: Երբ որոշում կայացվի, որ առկա է էթիկայի խախտում, այն ժամանակ էլ հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի»: Արդյոք կուսակցական պատկանելությունը չի՞ կաշկանդի որոշում կայացնելիս։ ՀՀԿ-ականը նկատեց. «Բազմաթիվ առիթներով նշել եմ, որ միայնակ որոշում չեմ կայացնում, որ կուսակցական պատկանելությունը կաշկանդի կամ ոչ: Հանձնաժողովն իր որոշումները կայացնում է քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ է որոշվում՝ էթիկայի խախտում կա՞, թե՞ ոչ, այդ մասին վաղաժամ է խոսելը»: Էթիկայի հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա առաջիկա քառօրյայից հետո, սակայն օրը դեռ որոշված չէ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել վարույթ ընդունել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ներկայացրած դիմումը: Հարցով զեկուցող է նշանակվել հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Հարցին, թե ինչ ճակատագիր կունենա այդ դիմումը, էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Առայժմ պետք է հանձնաժողովը նիստ գումարի եւ որոշի՝ արդյոք դիմումատուի դիմումի մեջ նշված յուրաքանչյուր կետի կապակցությամբ առկա՞ է խախտում, թե՞ ոչ: Երբ որոշում կայացվի, որ առկա է էթիկայի խախտում, այն ժամանակ էլ հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի»: Արդյոք կուսակցական պատկանելությունը չի՞ կաշկանդի որոշում կայացնելիս։ ՀՀԿ-ականը նկատեց. «Բազմաթիվ առիթներով նշել եմ, որ միայնակ որոշում չեմ կայացնում, որ կուսակցական պատկանելությունը կաշկանդի կամ ոչ: Հանձնաժողովն իր որոշումները կայացնում է քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ է որոշվում՝ էթիկայի խախտում կա՞, թե՞ ոչ, այդ մասին վաղաժամ է խոսելը»: Էթիկայի հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա առաջիկա քառօրյայից հետո, սակայն օրը դեռ որոշված չէ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: