▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց դերասանուհի Լիա Զախարյանի ցանկության`վաճառել են իրենց տունը

Հաղորդավարուհի, դերասանուհի Լիա Զախարյանն, իր սթորիների միջոցով,  որոշել էր անկեղծանալ իր հետևորդների հետ:  Լիան նախ խոսել է իր կյանքի ամենամեծ կորստի մասին։

ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․««Որոշել էի, որ այլևս չխոսեմ այս մասին, սակայն Ձեր շնորհիվ և իմ որոշմամբ հիմա որոշել եմ ինձ հանել այդ տխուր անդունդից և վերադառնալ իմ բնականոն ակտիվ և խենթ կյանքին: Այդ իսկ պատճառով վերջին անգամ կխոսեմ այս մասին:Իմ ամենամեծ կորուստը իմ ընտանեկան դժբախտ պատահարն էր, ավտովթարը, որի հետևանքոց կորցրի տատիկիս, ում մամա էի ասում և մեծ դժվարությամբ փրկվեց փոքրիկ քույրիկս»,- գրել է Լիան՝ նաև հրապարակել այդ դժվար օրերի լուսանկարները:

Լիան այնուհետև հավելել է. «Սա ինձ համար շոկային էր,որ մեկ տարի է անցել, թվում է, թե մոռացել ես, բայց ներսից քեզ հետ ահավոր բան է կատարվում»:

Լիան նաև պատմել է, մեկ այլ դեպքի մասին, որն իրեն ցավեցրել է, երբ ասել են, որ ինքը որքան լավ դերասանուհի է էկրաններին, այնքան էլ լավ դերասանուհի է իրական կյանքում.

«Դա ինձ կոպլեքսավորեց, փակեց, սկսեցի շատ քիչ շփվել մարդկամց հետ: Հակառակ սեռի ներկայացուցիչ ասաց, որ ես լավ դերասանուհի եմ, բայց նաև լավ դերասանուհի եմ իրական կյանքում: Չեմ կարող ասել ինչքան խորը ցավեցրեց ինձ  դա: Ատում էի ինձ և իմ մասնագիտությունը»,- ասաց Լիան` չկարողանալով թաքցնել հուզմունքը:

Խոսելով իր կյանքի երրորդ ձախողման մասին` Լիան նշեց, որ այն եղել է, երբ իր ընտանիքի անդամները որոշել են վաճառել իրենց Գորիսի տունը, որտեղ անցել են Լիայի 16 տարիները.

«Այնտեղ են անցել կյանքիս լավագույն ուրախ և անմեղ տարիները, ստիպված էի գնալ և ստորագրել, որ տունը հանեն վաճառքի»»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее