Երեք տարի առաջ հայտնի ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը դադարեց տեսահոլովակներ նկարահանել և անբացատրելի կերպով դաշտից հեռացավ:
ArmStar.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշել է իր պասիվության պատճառը: «Այնպես չէ, որ կորել էի, ուղղակի Հայաստանում չէի, նոր եմ վերադարձել, ինձ պարզապես դադար էր պետք: Երբեմն մարդիկ որոշումներ են կայացնում, որոնք բացատրություններ չունեն, ես էլ այդպես վարվեցի, իսկ հիմա արդեն Հայաստանում եմ»:
Սյոմա Կոդաբաշյանի անհետացման փաստը կապում էին երգիչ Արամեի հետ, իրբ նրանք լուրջ վիճել են և վերջինս ընդմիշտ լքել է երկիրը: Սյոման նշել է, որ նրանք մտերիմ ընկերներ են և մինչ օրս շփվում են իրար հետ:
«Հետքարքիր է, որտեղից են այդ լուրերը, ասեմ ձեզ, որ դուք լավագույն լուրերն եք լսել, ես ավելի վատ տարբերակներ էլ գիտեմ», ավելացրել է նա՝ մնացաց լուրերի մասին չցանկանալով բարձրաձայնել:
Հարցին, թե պատրաստվում է նորից տեսահոլովակներ նկարել Սյոման պատասխանել է. «Հիմա կոնկրետ առաջարկներ չկան, բայց նաև չեմ պատրաստվում չաշխատել, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»: