«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են ընթանում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված: Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապված: Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետությունը» և «Լուսավոր Հայաստանը» միասին կարող են հավակնել 30 տոկոսին:
Ընդ որում, Արամ Սարգսյանի համար սկզբունքային հարց է, որ իր անունը լինի առաջին եռյակում: Մենք «ՔՊ» անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ առաջին եռյակում ում անուններն են գրվելու, ճիշտ է, որ Արամ Սարգսյանը պնդում է, որ լինի: «Դե, ով չի ուզենա իրեն տեսնի առաջին եռյակում, ես էլ կուզենամ, բայց ցանկություններով չէ մենակ, այդ ամենը պետք է նպաստի հաջողությանը:
Այսինքն՝ եթե դա տվյալ քաղաքական ուժի շահերից է բխում և ոչ թե անձնական ամբիցիաներից, ապա թող լինի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: