«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած Մարալիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլէներգիայի վճարման կտրոններ է բաժանել: Պատգամավորն ասել էր, որ կարող է նաեւ համապատասխան կտրոններից ներկայացնել: Պարզվում է՝ Ա. Մանուկյանը մինչ օրս որեւէ փաստ չի ներկայացրել, չնայած արդեն 15 օր է անցել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը երեկ ասաց. «Ես ինչ ասել եմ, ճիշտ էր»: Մեր այն դիտարկմանը, թե փաստերն ումն է ներկայացրել, նա պատասխանեց, որ մանրամասները չի ցանկանում մեզ հայտնել: Ակնհայտ է, որ Ա. Մանուկյանը տհաճ իրավիճակում է հայտնվել, քանի որ երկուշաբթի մեկնակող ԱԺ քառօրյայում նա կա՛մ փաստեր պետք է ներկայացնի, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրի՝ ապատեղեկություն տարածելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում