«Անցած հանգստյան օրերին ՀՅԴ վերնախավն ընթրիքի է հրավիրել երկու կաթողիկոսներին՝ Արամ Ա-ին և Գարեգին Բ-ին: Ընթրիքը կայացել է «Ֆլորանս» ռեստորանում, մոտ 20 հավատավոր դաշնակցականների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-13-ը Էջմիածնում ընթանում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի շեմին հրավիրված եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցելու էր ժամանել նաև Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը: Ընթրիքը, մեր տեղեկություններով, կայացել է բարեկամական մթնոլորտում, և ներկաներն արձանագրել են, որ երկու կաթողիկոսների միջև ջերմ, գրեթե ընկերական հարաբերություններ են»,– գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում