«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից բացի, առաջիկայում կկալանավորվեն նաեւ նրա եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը եւ վերջինիս որդին՝ Էյներ Խաչատրյանը: Ինչպես հայտնել էինք՝ մայիսի 2–ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով Սեյրան եւ Էյներ Խաչատրյաններին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ, եւ նրանք չհեռանալու ստորագրությամբ ազատ են արձակվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրգործը վերահսկող դատախազը քննիչին հրահանգել է մարզպետի եղբոր եւ նրա որդուն առաջադրված մեղադրանքը խստացնել, քանի որ նրանք նույնքան մեղավորություն ունեն, որքան գործով մյուս երեք կալանավորվածները: Քննիչն այդ որոշումը վերադասության կարգով բողոքարկել է: Սակայն արդյունքում վերահսկող դատախազի որոշումը ոչ միայն նույնն է մնացել, այլ նաեւ քննիչին կարգադրվել է մեղադրանքները խստացնելուց հետո միջնորդել, որ Սեյրան եւ Էյներ Խաչատրյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում