▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում Երևանում արև է լինելու ու մտացրիվ եղանակ

Երևանում բացվել  է Արևիկ Գրիգորյանի «Մտացրիվ» խորագրով անհատական առաջին ցուցահանդեսը: Երիտասարդ նկարչուհու խոսքով՝ ցուցահանդեսը  վերնագրել է «Մտացրիվ», քանի որ այն մարդու հույզերի մտքերի հետ է կապված և  ամեն աշխատանք մի հոգեվիճակի, մի մտածմունքի մասին է: «Մարդն անընդհատ մտացրիվ է, մտածում է` խոսի, թե չխոսի, ու պրոցեսն էլ միշտ գնում է, իսկ նկարելով արտահայտվում ես ներսումդ կուտակվածը»,-ասում է Արևիկ Գրիգորյանը, որ մինչ այս մասնակցել էր մի քանի խմբակային ցուցահանդեսների:

Ցուցահանդեսին ներկա արվեստագետներն ու ավագ գործընկերները  բարձ են գնահատել երիտասարդ նկարչուհու աշխատանքները՝ նրանց մեջ նկատելով մտքերի ազատություն ու գույների անկեղծություն, իսկ այցելուներից ոմանք, նկատի ունենալով մայրաքաղաքում առկա  սառնամանիքը , կատակում էին, որ առաջիկայում Երևանում արև է լինելու ու մտացրիվ եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее