▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում Air Armenia-ն էլ սնանկ կհայտարարվի. «Ժամանակ»

««Ժամանակի» տեղեկություններով՝ Air Armenia ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի եւ առաջիկայում հավանաբար սնանկ կհայտարարվի: Ավիաընկերությունը խոշոր պարտքեր ունի «Զվարթնոց» օդանավակայանին: Բացի այդ՝ դեռ չի վճարել նաեւ Դուբայից ձեռք բերած 2 օդանավի ամբողջական գումարը եւ դեռ 5 միլիոն դոլարի չափ պարտք ունի:
Մեզ հասած տեղեկություններով՝ ավիաընկերությունն արդեն իսկ կանչել է իր աշխատողներին եւ խնդրել ազատման դիմումներ գրել, քանի որ այլեւս չի կարող վճարել նրանց աշխատավարձը:
Մենք փորձեցինք «Զվարթնոց» օդանավակայանից ճշտել, թե ինչ չափերի է հասնում Air Armenia-ի պարտքը, սակայն այնտեղից հրաժարվեցին հստակ տեղեկություն տալ:

Փաստորեն՝ Հայաստանին այդպես էլ չի հաջողվում ազգային ավիափոխադրող ունենալ, եւ սա արդեն երկրորդ ավիաընկերությունն է, որ կանգնում է սնանկության առաջ:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունն էլ անցած տարի սնանկ ճանաչվեց, եւ այժմ սնանկության գործը գտնվում է դատարանում, իսկ ընկերության ունեցած պարտքերը մինչ օրս մարված չեն»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի  այսօրվա  համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее