▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկվում է 27 տարին լրացած և ծառայության չանցած քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրել է իր կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առաջարկվում է կրճատված ժամկետով ծառայության և/կամ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ «Մասնավորապես, 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են 2 տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի ժամկետով և բյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և բյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և բյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում։ «Գործող օրենսդրությամբ նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման: Նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ հնարավորություն՝ չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից»,- հավելել է ՔՊ-ականը:

Թարմացված․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ վիճակագրական տվյալներ է ներկայացրել, թե 2010-2019թթ. ինչքան է կազմել ժամկետային զինծառայողների թիվը. «2010-ին բանակում ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն՝ 44 հազարից դառել է 24 հազար: Վերջին 10 տարիների ընթացքում բանակում ծառայողների թիվը գնալով նվազել է. ճիշտ է՝ սա ունի նաև դեմոգրաֆիական խնդիր»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее