«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետի եւ մարզային պատգամավորների լարված հարաբերությունները սահմանադրական բարեփոխումների շնորհիվ խիստ ջերմացել են:
Մեր տեղեկություններով, «այո»-ի համար հատկապես իրեն «կոտորում» է ԲՀԿ-ից հեռացած Արագած Ախոյանը, նա, որ ժամանակին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ խորը հակասություններ ուներ, հիմա «ախպերություն» է անում՝ համայնքներ այցելում, կատարում նրա, որպես մարզային պատասխանատուի, հանձնարարականները, միայն թե տեղ գտնի հաջորդ խորհրդարանի «արեւի տակ»:
Մեր տեղեկություններով, Ախոյանն ու մարզպետը նախօրեին նույնիսկ միասին այցելել են Ապարան ու ջան-ջիգյար մթնոլորտում փոփոխություններ քարոզել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում