Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ՊՆ-ի հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հրավիրվել են նաև անհատ ազատամարտիկներ, ովքեր որևէ կազմակերպության հետ առնչություն չունեն, սակայն շատերը մերժել են Ս. Օհանյանի հրավերը: Օրինակ՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Պարզվում է՝ Մ. Եղիազարյանը շատ վիրավորված է, որ «Արաբո» անունով հկ է ստեղծվել, որին ևս հրավիրել են:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՊՆ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ, ով կազմակերպել էր նախարարի հետ հանդիպումը: «Մենք էլ ասեցինք՝ երկու կառույց եք, երկուսդ էլ «Արաբո» անունն եք կրում: Դու ես հրամանատարը ու այդ տարբերությունը դնում ես: Մենք հասկանում ենք: Բայց դու չպետք է պատճառներ որոնես խուսափելու համար»,- պարզաբանեց Ավետիսյանը»:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում