Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո) այսօր հերթական անգամ անհարգալից վերաբերմունք դրսևորեց լրագրողների նկատմամբ: Ինչպես գրում է lragir.am-ը, երբ ԱԺ քվերակություններից անմիջապես հետո նա փորձում էր ճողոպրել, լրագրողները մոտեցան պատգմավորին՝ հարցեր տալու: Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ոստիկանապետի հետևյալ արտահայտության մասին. «Դու պատգամավո՞ր ես, թե գողական, արա» և իր կարծիքով արդյոք ԱԺ-ում կան գողական պատգամավորներ, վերջինս պատասախանել է. «Ինձ չի ասել նման բան»:
Երբ կիսաբաց դռան հետևից պատգամավորին հիշեցրել են, որ իր պարտականությունը նաև լրագրողների հարցերին պատասխանելն է, ոչ թե դուռ շրխկացնելը, նա հետ եկավ, նայեց լրագրողներին ու սպառնալից դեմքով ասաց. «Ի՞նչ ա, արա, շառ ե՞ք», այնուհետև դարձյալ շրխկացրեց դուռն ու հեռացավ: