▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Բաբլոյանը երեկ «պատիվ է տվել» Փաշինյանին. իրար պատերի տակ հայհոյողները՝ «ջան են ասել, ջան լսել»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ վարչապետի հերթական «չընտրության» օրը, ԱԺ միջանցքներում ախորժելի բույր էր տարածվել:

 

 

ԱԺ ղեկավարությունը քվեարկությունից հետո «պատիվ էր տալիս» Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով ճաշի: Տոլմայով (դատելով նույրից) եւ այլ համեղ կերակուրներով ճաշին մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահները, աշխատակազմի ղեկավարը եւ ՔՊ խմբակցության ղեկավարը:

 

 

 

 

Ամբիոնից իրար քննադատողներն ու պատերի տակ իրար հայհոյողները երեկ միասին սեղան են նստել, «ջան ասել ու ջան լսել»:

Թեպետ, ասում են, Նիկոլ Փաշինյանը հատուկ ակնածանքով է վերաբերվում Արա Բաբլոյանին, ով այս ընթացքում իրեն շատ օգնեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее