Միթե Արա Աբրահամյանի «դուխը» հերիք չի անում նախարարի պորտֆել չի ուզում իր կամ իր եղբոր համար նախագահ Պուտինից
Շրջանառվող լուրերի համաձայն, Արա Աբրահամյանը այս օրերին եկել էր Հայաստան: Նախագահ Սերժ Սարգսյանի ցողունավորման գործում իր ուրույն ավանդն ունեցած ռուսաստանաբնակ այս հայ գործարարը եկել էր Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքներին:
Այս անգամ էլ ալամ աշխարհի հայերի միության նախագահը, որն ինչպես ցույց տվեց ռեալ իրականությունը զրո հեղինակություն ունի իրեն ապաստան տված երկրի` Ռուսաստանի քթի տակ գտնվող կիևյան խունտայի հայազգի պաշտոնյաների մոտ, կամ էլ վարժվել է այս տարիներին վկայակոչելով իր ՌԴ քաղաքացի լինելը «Պիղատոսյան ձեռնլվայո» «թռնել» պատասխանատվությունից, չի մոռացել հիշեցնել, որ Հայաստանի իշխանությունների` Մոսկվայից խնդրած կես միլիարդ դոլարի վարկը հնարավոր է ստանան առաջիկայում, ի դեպ նախորդ կես միլիարդի մասին այդպես էլ չհասկացանք ինչ եղավ, ով կերավ ու .... մի խոսքով գոնե Սադոյանը լիներ այդ մասին իր «չորրորդ խոսափողից» գոռգռար:
Դժվար է ասել, թե եթե վարկը ստացվի, ապա մերօրյա նորահայտ Պիղատոսը ինչ ներդրում ունեցած կլինի այդ գործում, սակայն այն է հետաքրքիր, որ Արա Աբրահամյանն իրեն մի քիչ նեղացած էլ է ձևացրել, որ իր եղբորը` Բռլյանտի Գագոյին նախարար չնշանակեցին: Թե որ արժանիքի համար, թերևս անհայտ է լայն հասարակությանը ու ԶԼՄ-ներին: Ինչ էլ լինի, առնվազն բարոյական ու ազնիվ չէ սեփական հայրենիքի համար մի երկու կոպեկի օգուտ տալուց հետո աչք տնկել նախարարի աթոռի վրա: Նույն հաջողությամբ Արան իր բիզնեսներով շենացնում է Ռուսաստանը, բա ինչու դուխը հերիք չի անում, որ նախարարի պորտֆել ուզի Պուտինից: Թե գիտի, որ ինչ էլ անի միևնույնն է Կրեմլի համար ինքն ու ասենք Մոսկվայի փողոցներին «ասֆալտ փռող» հայ «խոպանչին»նույն արժեքն ունեն: