▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանը վարկաբեկում է Հայաստանն ու հայ ժողովրդին

Հայաստանից հետո (գուցե և արդեն առաջ) ամենամեծ հայ բնակչություն ունեցող երկիրը Ռուսաստանն է, սակայն կարծում եմ` շատերը կհամաձայնեն, որ չնայած այս հանգամանքին, ամենաթույլ ու ամենաքիչ կազմակերպված հայկական համայնքը ևս հենց Ռուսաստանինն է, և դա ի թիվս մի շարք օբյեկտիվ պատճառների, ունի նաև ոչ պակաս սուբյեկտիվ պատճառներ: Այդ սուբյեկտիվ պատճառներից ամենաառանցքայինը Արա Աբրահամյանն է: Այո-այո, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ деревянный мальчик-ը, ինչպես ինքն իրեն էլ բնորոշել Աբրահամյանը` հերթական Տաշիր մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ, Ռուսաստանի հայկական համայնքի հերն անիծում է ու ընդհանրապես՝ վարկաբեկում է Հայաստանն ու հայ ժողովրդին:
Հարցը բնավ էլ նրանում չի, որ այսքան տարիներ Ռուսաստանում ապրելուց հետո Աբրահամյանն այդպես էլ ռուսերեն չսովորեց (ի դեպ, հայերենից էլ մի բան չի): Հարցը նրանում է, որ այդքան տարի Ռուսաստանում մնալով, նա իր mիջից ի սպառ վերացրեց բոլոր հայկական «լավ» կողմերը՝ թողնելով միայն «վատերը», իսկ Ռուսաստանից վերցրեց բացառապես վատերը: 
Ինչո՞ւ սա որոշեցի գրել. հենց նոր կարդացի, որ Նորատ Տեր-Գրիգորյանցը հրապարակավ հայտարարել է, որ դուրս է գալիս Ռուսաստանի Հայերի միության կազմից, և որպես պատճառ նշել է հենց Արա Աբրահամյանի կողմից իր հասցեին հնչած հայտարարությունները: Դուք պատկերացրեք, թե ինչ մթնոլորտ է տիրում ռուսահայության մոտ՝ առհասարակ ու Ռուսաստանի Հայերի միությունում՝ մասնավորապես, եթե Արցախյան գոյամարտի հաղթանակի գլխավոր կերտողներից մեկն է զզված թքում ամեն ինչի վրա ու դուրս գալիս:
Ու մի փորձեք համոզել, որ լավ, դե հիմա, զատո ինքը էնքան լավ բան ա անում Հայաստանի ու հայերի համար, որովհետև եթե Ձեզ հարցնեն, թե իրականում էդ ի՞նչ ա արել Հայաստանի ու առավել ևս հայերի համար, քարկապ կընկնեք: Արա Աբրահամյանը, միմինոյավարի ասած, խայտառակում է մեր ռեսպուբլիկան:

Հ.Գ.

Մոսկվայից վերջերս ժամանած ընկերս մի այսպիսի բան պատմեց Աբրահամյանի վերջին «հերոսություններից»: Նոյեմբերի 4-ին՝ Ռուսաստանի ժողովրդական համերաշխության օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգի ժամանակ, որի գլխավոր հովանավորներից մեկը եղել էր Ռուսաստանի Հայերի միությունն՝ ի դեմս Աբրահամյանի, անվանի աստղերի հետ նույն բեմում ելույթ է ունեցել Արա Աբրահամյանի դուստրը, ընդ որում, եթե հանրահայտ աստղերին թույլատրված է եղել կատարել մեկական երգ, ապա Աբրահամյանի դուստրը կատարել է 2-ը, բայց սա էլ չէ դժբախտությունը: Դժբախտությունը այն է, որ բազմահազարանոց ռուսական հանդիսատեսի առջև, Աբրահամյանի դստրիկը մի սարսափելի վուլգար ու անճաշակ համար է ցուցադրել, որը ներկաներից շատերը որակել են որպես «ոչ կոնտակտային սեքս», իսկ դահլիճում ներկա հյուսիսկովկասցիները սկսել են ծաղրել, թե «Սա՞ է 21-րդ դարի հայուհու կերպարը»...

Այսպիսի էմիսսարներ ունենք.. զարմանալի չէ, որ նման «հերոսների» առկայության պարագայում Մոսկվայում ապրիլի 24-ին ցույցի է դուրս գալիս մի քանի տասնյակ մարդ, իսկ հազարավոր հայեր խաչափոխվում են ու անցնում են ուղղափառության, որովհետև Աբրահամյանները հայաստանյան գաղջը իրենց հետ Ռուսաստան էլ են արտահանում:

 

Գևորգ Ալեքսանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее