▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա՛, կարա՞ս էս կլոունադայի փոխարեն «ինքնախարակիրվես»

Հեռուստահաղորդավարուհի Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ժեկի պետը, դստեր հարսանիքին մի լաաավ պարելուց ու կուշտ ուտելուց հետո, միացավ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին:
Ուրեմն սա էն աստիճանի ժեկի պետ ա, էն տիպի մինուս ա, որ քաղաքացիների՝ ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ կազմակերպած ակցիաներին ա միանում՝ Արցախը փրկելու համար:
Արա՛, Դու պաշտոնյա ես, հիշում ե՞ս:
Կարաս էս կլոունադայի փոխարեն խոստումդ կատարես՝ «Շուշին հանձնելու դեպքում կինքնախարակիրվեմ»»:

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան:
Ողջունելի է այս քաղաքացիական նախաձեռնությունը, որը մեր հավաքական կամքի ու ձայնի ներկայացման արդյունավետ ձևերից մեկն է:
Նախաձեռնությանը կարելի է միանալ ու աջակցել թե՛ Արցախի տարբեր բնակավայրերում կազմակերպված ստորագրահավաքով և թե՛ առցանց պահանջագրով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее