Ինչպե՞ս են ԱՄՆ դեսպանը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրենը Գյումրիում սուրճի գդալ պատրաստում:
Դարբին Գագիկ Մարտիրոսյանն «Իմ Հայաստան» ծրագրի շահառու է։ «Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ Սմիթսոնյան ինստիտուտը։ Ծրագիրն 2017 թվականին աջակցել է Գագիկ Մարտիրոսյանին՝ իր ռեստորանում դարբնագործության վարպետության դասերի մշակման, գովազդային և մարքեթինգային նյութերի ստեղծման և ռեստորանը զբոսաշրջային կազմակերպությունների հետ առավել սերտ կապելու հարցում։ Այս ամենի արդյունքում՝ «Եռանկյունի» ռեստորանն այժմ իր այցելուներին առաջարկում է ոչ միայն համեղ ուտեստներ, այլև դարբնագրծության հետաքրքիր դասընթացներ։