▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրում ենք՝ «խիղճը գրպանը դրած»

 

Երեկվանից, նայելով Վարդան Պետրոսյանի հարցազրույցը և նաև հաղորդումը ձերբակալման մասին, ակամա հիշեցի հետևյալ խոսքը ... «Վայ ձեզ փարիսեցիներ .... » և  «Օրենքն է մարդու համար, թե մարդն օրենքի»: Իմ հիշողությունների այսպես ասած` «ոսկե ֆոնդում» են գրանցված Վարդան Պետրոսյանի հանդիպումը ճեմարանականների հետ: Չգիտեմ ճիշտ է նման կերպ արտահայտվելը թե ոչ, բայց ես եզակի այն դեպքերից էր, որ տեսա իսկական հայ մտավորականին, ով ուղղակի իր մտավորական լինելը չի դարձրել եկամտի աղբյուր կամ ապրանքանիշ ոմանց նման, այլ հավատում է իր կոչմանը, ունի իր արժեքները և բարոյական չափանիշները: Այս ամենով հանդերձ վերջին ավտովթարն իմ գնահատմամբ Վարդանի համար փորձություն է, թերևս հավատի, հույսի ու սիրո մեջ ամրանալու, թեև ես, որպես տկար մարդ վստահ չեմ թե արդյոք նա արժանի էր այդ փորձությանը, կամ արդյոք փորձությունը չափազանց ծանր չէր, սակայն չեմ համարձակվի մտնել մի տիրույթ, որն արդեն ոչ թե ինձ ու մյուս մարդկանց է պատկանում, այլ Արարչին: Ինչևէ, գուցե Արարչի համար դա պետք էր ... ով իմանա, մենք մտածում ենք ընդամենը մեր չափանիշներով, իսկ մեր չափանիշները չափազանց տարբեր են Նրա` Երկնավորի չափանիշներից:
Այնուամենայնիվ, կա փաստ կա ողբերգություն կան զոհեր և բնականաբար կա նաև «մեղավոր», ով մեր բոլորի կողմից սիրված դերասանն է, ես կասեի` «իրականության հայելին» կամ առանց չափազանցնելու` «հասարակության խղճի խայթը», որ իրեն հատուկ նուրբ ու բովանդակալից հումորով ներկայացնում էր մեզ այն, ինչ կեմքն անում ենք կամ ինչպիսին ենք, բայց ոչ թե ուղղակի ծիծաղելու կամ ուրիշին մեզ վրա ծիծաղեցնելու համար, այլ մանկավարժորեն, սովորեցնելով լավի ու վատի, լույսի ու խավարի, սխալի ու ճշմարիտի, կարելիի ու չի կարելիի այն սահմանումները, որ մենք այսօր մահվան քնով քնեցրել ենք մեր սրտերում, մեր հոգիներում, կամ ինչպես Շիրվանզադեն կասեր` ապրում ենք «խիղճը գրպանը դրած»: Հենց այդ խիղճն էր փաստորեն Վարդան Պետրոսյանն այն քչերի հետ, որոնք դեռ փորձում են այս հասարակության մեջ պահել ինչ որ բարոյականության նշույլներ, որպեսզի այն չվերածվի սպառողական մարդկային հոտի:
Եվ սրա դիմաց .... Անկախության առաջին տարիներից մինչև վերջին աղմկահարույց սպանություններն ու հանցագործությունները, երբևէ այսօրինակ օպերատիվությամբ աշխատել էին մեր իրավապահները, կամ երբևէ այսօրինակ ջանասիրությամն իրենց հեղինակության ու հանրային վստահության ու վարկանիշի հետ խաղացել էին մեր իրավապահները, ինչքան դա արվեց վարդանի դեպքում, քննիչ Հակոբյանի կողմից, ինչպես ինքը պարոն Պետրոսյանն է պատմում իր ասուլիսի ժամանակ: Սա անպատվություն չէ Վարդան Պետրոսյան մարդքու, քաղաքացու և մտավորականի համար, սա անպատվություն է յուրաքանչյուրիս համար, առաջին հերթին մեր ղեկավարության և Ոստիկանության բարձրագույն կազմի համաևր, ովքեր փորձում են այսօր ստեղծել վստահություն և ապահովել կապ փոխադարձ հարգանքի ու հասկացողության հենքի վրա հայ ոստիկան-հայ հասարկություն ձևաչափի մեջ, իսկ մի մարդը, մի պաշտոնյան կարողանում է այդ ամբողջ արվածը նետել ջուրը ուղղակի: Եվ վերջապես, միթե վարդան Պետրոսյանը միջազգային հանցաշխարհի պարագլուխ էր, կամ խիստ վտանգավոր հանցագործ ու ահաբեկիչ, որ չէր կարելի նրան ևս մի քանի օր պահել հիվանդանոցում մինչև լիակատար ապաքինումը և ապա նոր կալանավորման հրաման տալ: Միթե չէր կարելի բացառություն անել մի մարդու հանդեպ այն էլ զուտ մարդասիրությունից ելնելով և ժամանակավորապես. ի վերջո սա փարիսեցիություն չէ արդյոք. կամ լավ մարդն է օրենքի համար, թե օրենքը մարդու:
Արման Գրիգորյան

Երեկվանից, նայելով Վարդան Պետրոսյանի հարցազրույցը և նաև հաղորդումը ձերբակալման մասին, ակամա հիշեցի հետևյալ խոսքը ... «Վայ ձեզ փարիսեցիներ .... » և  «Օրենքն է մարդու համար, թե մարդն օրենքի»: Իմ հիշողությունների այսպես ասած` «ոսկե ֆոնդում» են գրանցված Վարդան Պետրոսյանի հանդիպումը ճեմարանականների հետ: Չգիտեմ ճիշտ է նման կերպ արտահայտվելը թե ոչ, բայց ես եզակի այն դեպքերից էր, որ տեսա իսկական հայ մտավորականին, ով ուղղակի իր մտավորական լինելը չի դարձրել եկամտի աղբյուր կամ ապրանքանիշ ոմանց նման, այլ հավատում է իր կոչմանը, ունի իր արժեքները և բարոյական չափանիշները: Այս ամենով հանդերձ վերջին ավտովթարն իմ գնահատմամբ Վարդանի համար փորձություն է, թերևս հավատի, հույսի ու սիրո մեջ ամրանալու, թեև ես, որպես տկար մարդ վստահ չեմ թե արդյոք նա արժանի էր այդ փորձությանը, կամ արդյոք փորձությունը չափազանց ծանր չէր, սակայն չեմ համարձակվի մտնել մի տիրույթ, որն արդեն ոչ թե ինձ ու մյուս մարդկանց է պատկանում, այլ Արարչին: Ինչևէ, գուցե Արարչի համար դա պետք էր ... ով իմանա, մենք մտածում ենք ընդամենը մեր չափանիշներով, իսկ մեր չափանիշները չափազանց տարբեր են Նրա` Երկնավորի չափանիշներից:Այնուամենայնիվ, կա փաստ կա ողբերգություն կան զոհեր և բնականաբար կա նաև «մեղավոր», ով մեր բոլորի կողմից սիրված դերասանն է, ես կասեի` «իրականության հայելին» կամ առանց չափազանցնելու` «հասարակության խղճի խայթը», որ իրեն հատուկ նուրբ ու բովանդակալից հումորով ներկայացնում էր մեզ այն, ինչ կեմքն անում ենք կամ ինչպիսին ենք, բայց ոչ թե ուղղակի ծիծաղելու կամ ուրիշին մեզ վրա ծիծաղեցնելու համար, այլ մանկավարժորեն, սովորեցնելով լավի ու վատի, լույսի ու խավարի, սխալի ու ճշմարիտի, կարելիի ու չի կարելիի այն սահմանումները, որ մենք այսօր մահվան քնով քնեցրել ենք մեր սրտերում, մեր հոգիներում, կամ ինչպես Շիրվանզադեն կասեր` ապրում ենք «խիղճը գրպանը դրած»: Հենց այդ խիղճն էր փաստորեն Վարդան Պետրոսյանն այն քչերի հետ, որոնք դեռ փորձում են այս հասարակության մեջ պահել ինչ որ բարոյականության նշույլներ, որպեսզի այն չվերածվի սպառողական մարդկային հոտի:Եվ սրա դիմաց .... Անկախության առաջին տարիներից մինչև վերջին աղմկահարույց սպանություններն ու հանցագործությունները, երբևէ այսօրինակ օպերատիվությամբ աշխատել էին մեր իրավապահները, կամ երբևէ այսօրինակ ջանասիրությամն իրենց հեղինակության ու հանրային վստահության ու վարկանիշի հետ խաղացել էին մեր իրավապահները, ինչքան դա արվեց վարդանի դեպքում, քննիչ Հակոբյանի կողմից, ինչպես ինքը պարոն Պետրոսյանն է պատմում իր ասուլիսի ժամանակ: Սա անպատվություն չէ Վարդան Պետրոսյան մարդքու, քաղաքացու և մտավորականի համար, սա անպատվություն է յուրաքանչյուրիս համար, առաջին հերթին մեր ղեկավարության և Ոստիկանության բարձրագույն կազմի համաևր, ովքեր փորձում են այսօր ստեղծել վստահություն և ապահովել կապ փոխադարձ հարգանքի ու հասկացողության հենքի վրա հայ ոստիկան-հայ հասարկություն ձևաչափի մեջ, իսկ մի մարդը, մի պաշտոնյան կարողանում է այդ ամբողջ արվածը նետել ջուրը ուղղակի: Եվ վերջապես, միթե վարդան Պետրոսյանը միջազգային հանցաշխարհի պարագլուխ էր, կամ խիստ վտանգավոր հանցագործ ու ահաբեկիչ, որ չէր կարելի նրան ևս մի քանի օր պահել հիվանդանոցում մինչև լիակատար ապաքինումը և ապա նոր կալանավորման հրաման տալ: Միթե չէր կարելի բացառություն անել մի մարդու հանդեպ այն էլ զուտ մարդասիրությունից ելնելով և ժամանակավորապես. ի վերջո սա փարիսեցիություն չէ արդյոք. կամ լավ մարդն է օրենքի համար, թե օրենքը մարդու:


Արման Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее