▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապացույց եղավ չար մարդկանց, որ կարելի լինել առաջինը, սիրված, պահանջված. Վիկա Մարտիրոսյան

Վերջին շրջանում հայաստանյան շոուբիզնեսյան իրականությյան մեջ իր ուրույն տեղն է գրավել «Ամարաս» պարային համույթը: «Ամարասցիներին» կարելի է տեսնել միայն հայկական ամենապահանջված երգիչների՝ թանկարժեք տեսահոլովակներում: Ինչպե՞ս է ստեղծվել համույթը, ովքե՞ր են հիմնադիրները և որքա՞ն պետք է վճարել նրանց հետ աշխատելու համար: Մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար, մեր թղթակիցը կապ հաստատեց Վիկա Մարտիրոսյանի հետ:

 -Ե՞րբ և ի՞նչ պայմաններում ստեղծվեց «Ամարասը » , ո՞վքեր էին հիմնադիրները և ինչո՞ւ հենց «Ամարաս»:

- «Ամառաս համույթը ստեղծվել է ուղիղ տասնութ տարի առաջ, հիմնադիրները ծնողներս են: Խմբի անուն որոշել է հայրս, Ամառասը մի եկեղեցի է Ղարաբաղում, հայրս կարդացել էր այդ եկեղեցու պատմությունը և շատ տպավորվել, այդ իսկ պատճառով ՝ «Ամարաս»:
- Ի՞նչ ճանապարհ է անցել համույթը և ո՞րն է եղել ամենամեծ հաղթահարած խոչընդոտը՝ կայացման ճանապարհին:
-Փառք Աստծուն, շատ դժվարին խոչընդոտներ չեն եղել, խումբը այսօր կայացած է իր բարի համբավի, սրտացավ աշխատանքի շնորհիվ: Մեզ մետ տարբեր տարիքային խմբեր են, ծնողները բերելով իրենց երեխաներին գիտեն, որ նրանք հուսալի ձեռքերում են:
-Ինչպե՞ս է կատարվել խմբի ներկայիս աղջիկների ընտրությունը:
-Ներկայիս աղջիկները ութն են, նրանց մի մասը փոքր հասակից պարել է հայրիկիս մոտ, կան աղջիկներ, որ եկել են սիրողական պարի դասընթացների և այնքան են աշխատել, որ այսօր պարում են խմբում, երկուսն էլ այլ խմբերից են եկել և ցանկություն հայտնել մեզ հետ աշխատելու:
-Փոքրու՞ց եք երազել դառնալ պարուհի, թե՞ ունեք այլ մասնագիտություն:
- Ես առհասարակ ոչինչ չեմ երազում: Ես մեծացել եմ արվեստագետների ընտանիքում, իմ ծնողները, հարազատները զբաղվել են պարարվեստով, իմ մեջ անցել է նրանց տաղանդը, սերը դեպի պարը: Այդ իսկ պատճառով ես ընդունվեցի Պարարվեստի ուսումնարան դասական պարերի բաժին:
- Ձեզ միշտ կարելի է տեսնել կայացած երգիչների տեսահոլովակներում, ի՞նչ արժե «Ամարաս»-ի մեկ համարը:
- Անկեղծ ասաց, ես ճիշտ չեմ համարում խոսել այդ մասին, քանի որ երգիչների հիմնական մասը իմ շատ սիրելի ընկերներն են և նրանց հետ աշխատելիս գումարայինը երբեք չեմ կարևորել, ինձ համար կարևոր է լինել մեր ընկերների կողքին, օգնել նրանց ինչով որ կարող ենք: Իսկ այն երգիչների հետ, որոնց հետ աշխատանքս զուտ գործնական է, բնականաբար պետք է բարձր վճարեն, որպեսզի աշխատեմ տվյալ երգչի հետ:
-Ի՞նչ տվեց Վիկա Մարտիրոսյանին հայտնի լինելը:
- Նոր ուժ, նոր եռանդ, ապացույց մի շարք չար մարդկանց, որ կարելի լինել միշտ առաջինը, կարելի է լինել սիրված , պահանջված:
-Ձեր մաղթանքը կանանց միամսյակի շրջանակներում:
-Աստված թող միշտ պահապան լինի մեր գեղեցկուհի հայ աղջիկներին, մայրերին, տատիկներ, թող միշտ ժպտան ու լինեն երջանիկ:

 

Հարցազրույցը` Դավիթ Պոլոյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее