Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխարգելման խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: «Անտառի հերն անիծում են: Դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, պետք է չհանդուրժեք նման դեպքերը», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով առաջարկություններ ներկայացնել անտառների կառավարման և հսկողության գործառույթների տարանջատման, ինչպես նաև Բնապահպանական պետական տեսչության բարեփոխումների վերաբերյալ:
Կարդացեք նաև՝ Իրավունք չունենք առանց փաստի ասելու՝ դու գող ես կամ ավազակ ես....Կարեն Կարապետյան