▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անպատասխան հարցեր.«Ժողովուրդ»

Իրավական երկիրը բնորոշվում է ոչ թե նրանով, որ այնտեղ չեն լինում  հանցագործություններ, այլ նրանով, որ այդ հանցագործությունները բացահայտվում են, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ: Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով մարտի չորսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության եւ սպանությունների դեպքին:

Լրագրողների այն հարցին, թե ինչ գնահատական կտա այն երեւույթին, երբ «գողականներն» ու թաղային հեղինակություններն օրը ցերեկով զենքերով շրջում են, ավելին՝ քրեակատարողական հիմնարկի մոտ կրակոցներ են արձակում, նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Իրավական պետության բնութագրիչը ոչ թե քրեական բախումների գոյության կամ բացակայության փաստն է, այլ նման հանցագործությունների բացահայտումն է»: Նա նաեւ հայտարարեց, թե հույս ունի, որ ինչպես նախորդ մի քանի դեպքերում, այնպես էլ այս անգամ բացահայտում կլինի, եւ մեղավորները կկանգնեն դատարանի առջեւ: Թե նախորդ որ դեպքերը նկատի ուներ Հովհաննես Մանուկյանը, պարզել չհաջողվեց:

Նախարարը միաժամանակ նկատեց, որ միջադեպը կարող էր տեղի ունենալ հանրապետության ցանկացած այլ հաստատության շենքի առջեւ, եւ որ այն տեղի չի ունեցել հենց քրեակատարողական հիմնարկի տարածքում:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее