Բոլորն ասում են, որ հայերն անհատապաշտ ազգ են: Դրան կարող եմ հակադրել, որ բառերի ընտրությունը սխալ ենք կատարում և չենք կարողանում ճիշտ տարբերակել անհատապաշտ և անձնապաշտ կատեգորիաները, որովհետև անձը մարդկային բիոլոգիական կեցույթն է, մինչդեռ անհատը մարդու ստեղծագործական կեցույթն է: Անհատը ստեղծագործ մարդն է, որը որպես իր կյանքի դոմինանտ տեսնում է աբստրակտ արժեքը, իսկ անձը որպես իր կյանքի դոմինանտ տեսնում է սեփական գոյության պահպանման խնդիրը:
Հայաստանում միշտ նախապատվությունը տրվում է short-term` կարճաժամկետ նախագծերին. «կենդանի մնանք», «բա մեր անվտանգությունը», «բա մեր բարոյական հաղթանակը»…այս բոլոր տարրերը գտնվում են կարճաժամկետ ծրագրերի ոլորտում: Մինչդեռ պետական ծրագրերը միշտ ունեն երկարաժամկետ խնդիր. «ինչպիսի՞ն եմ ես տեսնում պետությունը», «ինպիսի՞ն ես պետք է այն կառուցեմ», «ի՞նչ արժեքներ պետք է ընկած լինեն պետության հիմքում»: Այս ամենը Հայաստանում երբևէ որպես խնդիր չի ձևակերպվել, իսկ ձևակերպվելու դեպքում էլ ձախողվել են, որովհետև «նաղդային» ծրագիրը միշտ եղել է ավելի հզոր:
Նյութը սկզբնաղբյուր կայքում` boon.am