Հակոբ աբեղա Գրիգորյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
Ինչպես տեղյակ եք վերջին շրջանին ակամա հայտնվեցիորոշ տհաճ քննարկումների կենտրոնում, որոնք բացարձակապես սուտ են, նենգամիտ հերյուրանք ու չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են իմ, ընտանիքիս ու հարազատներիս անդորրն ու կյանքի բնականոն ընթացքը: Նկատի ունենալով, որ այդ ամենին վերջ դնելն հնարավոր է միայն դատական կարգով` դիմելու եմ դատական գորընթացների, օրենքով սահմանված կարգով անունս ու բարի համբավս վերականգնելու համար: Չուզենալով որպես Եկեղեցու սպասավոր մտնել այդ գործընթացների մեջ, նպատակահարմար եմ համարել դիմել Վեհափառ Հայրապետին` ազատ կացուցանելու համար եկեղեցական իմ ծառայությունը մինչև հարցի մեջ հստակություն կմտցվի:
Միաժամանակ տեղեկացնում եմ որ արդեն իսկ նախնական խորհրդակցություն եմ ունեցել փաստաբանի հետ և առաջիկա օրերին դիմելու եմ դատարան իմ անձի արժանապատվության ու բարի համբավի նկատմամբ ոտնձգություն կատարած անձնավորությանը օրենքի սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
Առաջիկային հանդես կգամ նաև մամուլի ասուլիսով, որտեղ հանգամանալից կներկայացնեմ այս տհաճ իրավիճակի հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն իրենց հիմնավորումներով:
Հավելենք՝ Aravot.am-ը գրել էր, որ ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ մանրամասներ է ներկայացրել Մայր Աթոռում աշխատող Հայր Հակոբ աբեղա Գրիգորյանի մասին, ով աշխարհիկ կյանքում հայտնի է Արման Գրիգորյան անունով: Սևակ Հովհաննիսյանը նշել է. «Հայր Հակոբը նաև համասեռամոլ է, մենք ունենք նկարներ, որտեղ նա տղայի է կերակրում: Նա գումարներ է վերցնում քաղաքացիներից ու չի վերադարձնում: Մի աղջիկ դիմեց մեզ, ումից չորս հարյուր դոլարին համարժեք դրամ է վերցրել՝ ԱՄՆ-ից համակարգիչ բերելու համար, բայց ոչ համակարգիչ է ստացել, ոչ էլ գումարը:
Մեկ ուրիշ անձ մեզ դիմել է, ով Հայր Հակոբին մեղադրում է մանկապղծության մեջ: Նա ինձ խնդրեց, ասաց, որ եղբոր համար գումար ուղարկեմ, դրանից հետո նա ինձ համար դարձավ անհասանելի ու գումարը չի վերադարձնում: Ասում է, թե վեցերորդ վարչությունը պոչիս է նստած, դրա համար չեմ կարող խոսել հեռախոսով: Նա ֆեյսբուքյան էջ ունի, որտեղ աղանդների դեմ պայքարողներին դեմ էր գրում: Իր մորաքույրը հիսունական է, նաև էլ է ժամանակին եղել այդ աղանդի անդամ: Նման հոգևորականները վարկաբեկում են մեր եկեղեցու անունը»: