▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Սեմենովիչն իր տեսահոլովակի նկարահանման ընթացքում ծեծի է ենթարկել մտերիմ ընկերոջը

Ռուս երգչուհի Աննա Սեմենովիչի նոր տեսահոլովակի նկարահանումներն իսկական սկանդալով են վերջացել: Պարզվում է՝ հենց նկարահանման հրապարակում 35-ամյա երգչուհին ծեծի է ենթարկել ինչ-որ անծանոթ տղամարդու:

Տեսանյութից հետո, որն անմիջապես հայտնվել է համացանցում, Սեմենովիչի երկրպագուներն առաջ են բերել իրենց վարկածները, որոնցից մեկի՝ երգչուհին փորձում է այդ կերպ ազատվել իրեն անընդհատ անհանգստացնող երկրպագուից: Իսկ ոմանք էլ առաջ են բերում այն վարկածը, որ այդ ամենն ընդամենը կատակ է:

«Անհեթեթություն է, տեսանյութի տղամարդն իմ մտերիմ ընկերն է, և մենք պարզապես կատակում էինք: Իրականում ես չէի էլ կասկածում, որ տվյալ տեսանյութը կհայտնվի համացանցում»,- ԶԼՄ-երից մեկին ասել է Աննա Սեմենովիչը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее