Օգտատերերը քննարկում են Աննա Հակոբյանի կողմից համացանցում տեղադրված վերջին տեսանյութը։
«Պապս կասեր ` ՉՏԵԶ ԳՅՈՌՄԱՄԻՇ․Էս կնոջը հոգի չկա...»,-գրել է իշխանական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Մոմեր, բազմոց և 22 վազվզող արու: Ի՞նչ է այս ոտքը ոտքին գցած անծանոթուհու մտքին»,-արձագանքել է Միկա Մարգարյանը:
«Ես ասել եմ այս ընտանիքը մեր ազգի միակ թշնամին է ...Թե բա ռուսը չփրկեց, Եվրոպան չխոսեց....Մենք տան մեջ թշնամի ենք տաքացրել ու դեռ ուրիշների վրա մունաթ ենք գալիս»-գրում է Արմինե Մելքոնյանը։
«Մինչ Արցախում վիճակն օրհասական է, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, ձմռան ցրտին մարդիկ մնացել են առանց գազ, շուտով պարենային մթերքների դեֆիցիտ առաջ կգա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընդգծված ակտիվություն է շարունակում ցուցաբերել սոցցանցում՝ ցուցադրելով իրենց իշխանական փափուկ կյանքը:
Այս անգամ տիկինը ինստագրամյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ ոտքը ոտքին գցած, ռոմանտիկ միջավայրում երեկվա ֆուտբոլային խաղն է վայելում»,-Հրապարակ․am-ն է գրում: