Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սաղմոսավանքում մասնակցում է «Ճախրուկ» միջազգային երաժշտական փառատոնին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում եւ լուսանկարներ հրապարակել:
«Սաղմոսավանում ընթանում է «Ճախրուկ» միջազգային երաժշտական փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում գործող «Ճախրուկներ», «Արեւային զանգակներ», «Գյումրու երեխաների տուն», «Մայրի» կենտրոնների եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած «Ընտանեկան կենտրոն» եւ «Նեյվա» երաժշտական խմբերը»,- գրել է նա: