▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Գրիգորյանի եղբորն ազատել են աշխատանքից

«Հրապարակ»-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին անդամ, 2020-ին ՔՊ-ի ցուցակով մանդատ ստացած, ապա խմբակցությունից դուրս եկած և Քոչարյանի թիմին անդամագրված Աննա Գրիգորյանի եղբորը` Արթուր Գրիգորյանին, ազատել են աշխատանքից: Նա ԱԱԾ-ում էր աշխատում:
Մոտ 2 ամիս առաջ նրան ուղարկել են կադրերի ռեզերվ: Կատարվածը վերագրվել է քրոջ ընդդիմադիր գործունեությանը: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն, չգիտես ինչու, խմբակցությունից ոչ մեկը, այդ թվում` Աննա Գրիգորյանը, չցանկացան մեկնաբանություն տալ:

Ակնհայտ է, որ այս անձանց ընդդիմադիր կեցվածքը մինչեւ իրենց ընտանիքի անդամների կամ նրանց խնդրանքների տիրույթն է ձգվում: Դրանից այն կողմ սկսում են աշխատել նեղ անձնական շահերը: Սյունիքից մեզ ասացին, որ այս «կոնսպիրացիան» Արթուր Գրիգորյանի խնդրանքով է իրականացվում: Թերևս, դեռ հույս ունի վերականգնվել աշխատանքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее