▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Դանիբեկյանը կփոխի՞ Քոչարյանի խափանման միջոցը

«Հրապարակ»-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց տեղեկություն տալ Քոչարյանի առողջական վիճակի մասին․ «Չենք մեկնաբանում»։

Լուրեր կան, որ մայիսի 8-ին Աննա Դանիբեկյանը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու է՝ ընդառաջելով վարչապետների միջնորդությանը։ «Որևէ փաստաբան իրավունք չունի կանխատեսումներով առաջնորդվել՝ մենք մեր կողմից ամեն հնարավորն անելու ենք, սակայն չմոռանանք, որ 2018թ. հուլիսից պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չի եղել, չկա։ Ուրբաթ օրը մենք մեր բոլոր միջնորդությունները կներկայացնենք, կտեսնեք` ինչ կլինի»: Աննա Դանիբեկյանն արձակուրդում չէ՞։ «8-ին պետք է վերադառնար, հետո էլ` մի հատ քիթ ունի, չէ՞, որն էլ կարծես արդեն վիրահատել է»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее