▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանի «տղամարդուն» ՄԻԵԴ-ի դատարանից ազա՞ տ կարձակեն

iravunk.com-ը գրում է, որ դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաեւ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու գործով դատապարտված Կարեն Արայանի հայցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռեւս քննության օր չի նշանակել:

Այս մասին  ասել է  Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանն, ում խոսքով. «Մեզ արդեն իսկ հուսադրում է այն փաստը, որ գործը ընդունվել է վարույթ ՄԻԵԴ-ում, մեծ հույս ունեմ, որ որդուս ՄԻԵԴ-ի դատարանից ազատ կարձակեն: Չնայած որդիս շատ հուսալքված է, քանի որ մինչ օրս ոչ ինքը, ոչ էլ ես չենք հասկանում, թե ինչի համար է նա դատապարտվել»:

Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Կարեն Արայանի գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Կարեն Արայանը Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար մեղավոր է Ճանաչվել եւ դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее