▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանի կողմից «Սեքս շոփ» բացելու, մեկից հովանավորվելու, մյուսից մերժվելու մասին

Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո խոսնակ Արմեն Լուսյանն, արձագանքելով տեղեկություններին, թե Երևանում սեքս-շոփ բացելու ցանկություն ունեցող սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանին ամեն կերպ աջակցում է «Կյանքի Խոսք եկեղեցու» հովիվ Արթուր Սիմոնյանը, ով էլ հենց գնել է խանութի համար նախատեսված տարածքը ու օգնել «ապրանք» ներկրել, Asekose.am-ին ասել է հետևյալը.

 

«Այն բարբաջանքը, որ իբր Արթուր Սիմոնյանն աջակցում է Անժելա Սարգսյանին սեքս-շոփ բացելու հարցում, լկտի սուտ և բացահայտ զրպարտություն է: Այսպիսի բան կարող էր գրել հիվանդագին միտք ունեցող անձնավորությունը: Այս էժանագին նյութի հեղինակը լավ է հասկացել, որ իր անունը հայտնի դառնալու դեպքում ինքը չէր խուսափի իրավական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից, այդ իսկ պատճառով գաղտնի է պահել իր ինքնությունը: Զարմանալի է այն իրողությունը, որ անանուն աղբյուրից էլ. փոստի հասցեին ուղարկվող և եկեղեցու հոգևոր առաջնորդի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող նյութը նույնությամբ հրապարակվել էր որոշ լրատվական կայքերում: Տարօրինակ է, որ նման որակի և ծագումնաբանության նյութերը մեկնաբանելու անհրաժեշտություն է առաջանում»,-ասել է Արմեն Լուսյանը:

Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, թե «Սարգսյան+Էմանուէլ» ՍՊԸ-ն, որի փայատերերից մեկը հանրահայտ Անժելա Սարգսյանն է, մոտ 20 օր առաջ դիմել է կառավարությանը լիցենզավորման հանձնաժողովին Երևանում Սեքս-շոփ բացելու թույլտվություն ստանալու համար, սակայն այս առթիվ շատ կտրուկ է արտահայտվել Երևանի քաղաքապետն` ասելով որ չի հանդուրժի նման բան մեր մայրաքաղաքում ու հրաժարվելով նույնիսկ ընդունել Անժելա Սարգսյանին: Նշվում էր նաև, թե տեղական արտադրության «սեքս-բոմբը» հակադարձել է քաղաքապետի կոշտ արձագանքին` սպառնալով հանդիպել դատարանում ու ասելով, որ «մեր հասարակությունը հաստատ նման մասնագիտացված խանութի կարիք ունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее