▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանի գործը կհասնի Եվրադարան. վստահեցնում է Կարեն Արայանի մայրը

Դիտեք նաև՝

Անժելա Սարգսյանը եւ Կարեն Արայանը ծանոթացել են Կարեն Արայանի նկարների ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսի ժամանակ Անժելա Սարգսյանը մոտեցել է Կարենին եւ խնդրել, որ նա իր դիմանկարը նկարի:

Այս մասին news.am-թղթակցի հետ զրույցում պատմել է Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանն, ում խոսքով՝ Կարեն Արայանի եւ Անժելա Սարգսյանի հանդիպումները տեւել  են շուրջ մեկ տարի: «Կարենը, ինչպես մյուսներից, նրանից եւս գումար չվերցրեց, որից հետո Անժելան Կարենին հրավիրեց թատրոն: Ասել էր մայրիկիդ հետ եկեք: Ես չէի էլ պատկերացնի, թե ինչի՞ համար էր կանչում: Մտածում էի, փորձում է այդ կերպ շնորհակալություն հայտնել: Ներկայացումից հետո, երբ գնում էինք սրճարան խնդրեց, որ ինքն էլ միանա: Սրճարանում հասկացա, որ ճիշտ է արտաքնապես լավիկն է, բայց  դատարկ է: Դեռ չէի պատկերացնում, թե ո՞ւր ենք հասնելու»,- մանրամասնել է Մարինա Արայանն, ում փոխանցմամբ, շարունակական հանդիպումների ընթացքում Կարենի մոտ խղճահարություն առաջացնելու համար Անժելան ասել է, որ ինքը, որպես կին երջանիկ չէ եւ հասել այն աստիճանի, որ Կարենին ասել է, թե նրանից երեխա է ուզում: «Բայց Կարենը գիտեր, որ դա մեր տան մեջ անհնարին է: Ինքնասիրությունը եւ նամուսը մեր ընտանիքի հիմքն է: Ոնց կարող էինք թույլ տալ, որ մեկը մեզանից թոռ ունենա, թոռանը շոյեինք չիմանալով, թե ինչ աղբամանից է դուրս եկել: Ինքը դատարանում էլ ասաց, որ Կարենից երեխա է ուզել: Մենք պետք է նույն մակարդակի մարդիկ լինեինք, որ խոսելու թեմաներ ունենայինք: Նա ո՞նց կարող էր իմ տանն շեմը անցներ: Դա կնշանակեր, որ մենք իրար շատ լավ հասկանում ենք: Այնինչ`մենք շատ հեռու ենք իր պատկերացրած կյանքից»,- ընդգծեց Մարինա Արայանը:

Իսկ, երբ Կարենը ասել է, որ իրենց հարաբերությունները վերջացած են, ըստ Մարինա Արայանի, Անժելան գնացել է այդ քայլին: «Դե հասկացանք ապրանք էր օգտագործվել  է, բայց մինչեւ երբ»,- նշեց Կարենի մայրը:

Մարինա Արայանը news.am-ին հավաստիացրել է, որ գնալու է մինչեւ Եվրադատարան եւ հասնելու է ճշմարտության բացահայտմանը: «Ես կհասցնեմ այս գործը Եվրադատարան: Թեկուզ ուշացած պետք է ասեն, որ Կարենը անմեղ է եւ շառ անողները պետք է պատժվեն»,- լրացրել է Կարենի մայրը:

Ի պաշտպանություն Անժելա Սարգսյանի գործով ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի` մի խումբ երիտասարդների կողմից ստորագրահավաք է սկսվել: Հունվարի 29-ին ժամը 13-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի կունենա հանրահավաք՝ դիմումը Սերժ Սարգսյանին հանձնելու նպատակով:

 

Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: Նոյեմբերի 20-ին, Կարեն Արայանը դատապարտվեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ նշանակվեց տուգանք աշխատավարձի 300-ապատիկի չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее