▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանը կրկին կհայտնվի ուշարության կենտրոնում

Այսօր, ըստ լրատվական կայքերի, ազատ է արձակվելու Անժելա Սարգսյանի տղամարդը, որը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման, և այժմ լրանում է նրա պատժի ժամկետը:

Կարծում եմ այս լուրը առաջիկայում նոր լրատվական հեղեղ է ստեղծելու մեր կայքերում, իսկ երկար ժամանակ մոռացված Անժեա Սարգսյանը, որին վերջին անգամ տեսել էինք “Քաղցած չէին սպասում” հաղորդաշարի ժամանակ, նորից հայտնվելու է ուշադրության կենտրնում:

Չգիտեմ, դա լավէ թե վատ, բայց որ այդպես է լինելու, ուղղակի վստահ եմ: Նույնսիկ “Քաղցած չէին սպասում”-ից հետո Անժելայի մասին սկսեցին գրել ու գրել, հատկապես նրա՝ տղամարդկանց մասին արած մի արտահայտության առթիվ, որտեղ նա տղամարդկանց անվանել էր բավական պրիմիտվ կենդանիներ, իսկ հետո ասել, որ հումոր է արել ուղղակի:

Ինչևէ, սպասենք հետագա զարգացումներին: Մի բան հստակ է, առաջիկայում ուշադրության կենտրոնում կլինի նաև ազատվող տղամարդը, քանի որ պատմությունը չափից դուսր դրամատիկ է, իսկ մեր հանրությունը սիրում է դրամատիկ պատմություններ լսել, ստեղծել, զարգացնել:

Գոռ Հովակիմյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее