▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Մկրտչյանը «նոր ընկերոջ», իր կարիերային վերջ դնելու և նոր կյանք սկսելու մասին

Համացանցում  հայտնվել են տեսաբլոգեր Անժելա Մկրտչյանի նոր լուսանկարները: Լուսանկարներում հաճախ կարելի է հանդիպել նրան նույն երիտասարդի հետ, որը ըստ լուրերի Անժելայի գաղտնի երկրպագուն է: Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց տեսաբլոգերի հետ:

«Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, լուսանկարներում իմ ամենամոտ ընկերն է` Գևորգը, մեր մեջ ընկերական հարաբերություններ են, ուրիշ ոչինչ:Դեռ ընկեր ունենալու համար շատ շուտ է»:

Այն հարցին,թե Անժելան երբ կիրականացնի իր պլաստիկ վիրահատությունները տեսաբլոգերը պատասխանեց.

«Արդեն փոշմանել եմ, չեմ ցանկանում որևէ վիրահատություն կատարել, հասկացել եմ, որ բնական գեղեցկությունն ամենագնահատվողն է, և կյանքում կան ավելի արժեքավոր բաներ: Ինձ սիրողը այսպես էլ կսիրի»:

Հիշեցնենք, որ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման շրջանակներում  նա խոստացել էր  երեսուն տարեկանում իրար խառնել ողջ Հայաստանը, սակայն այսօր Անժելան   հեռացել է համացանցից, և որոշել է ամբողջովին փոխվել: 

Հեղինակ` Անահիտ Հարությունյան 

72157640454604434

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее