▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անիմե ոճով երևանցի Սերինեն ամուսնացել է ճապոնացու հետ

Շատերը կհիշեն Երևանի փողոցներում անիմե տիկնիկի ոճով շրջող վարդագույն մազերով Սերինեին, ով երազում էր Ճապոնիայում ապրելու մասին, ճապոներեն էր սովորում ու ճապոնական մուլտֆիլմերի կերպարներն էր փորձարկում իր արտաքինի վրա: Պարզվում է՝ Սերինեն հասել է իր երազանքին, նա ամուսնացել է ճապոնացու հետ, իր հայկական ազգանունը փոխել է և հիմա կրում է Կավակամի ազգանունը  ու ապրում է ամուսնու հայրենիքում: Մնում է հուսալ, որ Սերինեի ընտրությունը նորից չի բորբոքի «Հայի գենի» ջատագովների զայրույթը, ու երբ մի օր էլ Սերինեն որոշի ամուսնու հետ գալ Հայաստան և լուսանկարվել, մարդիկ նորմալ ու ադեկվատ կվերաբերվեն դրան: 

  

tokashi

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее