Որքան էլ ցավալի լինի, բայց այսօր ՀՀ-ում քաղաքական դաշտը այնքան լղոզված ու աղճատված է, որ այնտեղ, նաև համացանցի շնորհիվ, կարող է հայտնվել յուրաքանչյուր ոք, ով նույնիսկ չունի որևէ ասելիք կամ երբևէ աչքի չի ընկել որևէ գործունեությամբ: Ինտերնետային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ցանկացած մեկի այսօր որևէ բարձրագոչ կամ սկանդալային հայտարարությամբ անմիջապես հայտնվել ուշադրության կենտրոնում և դրանից հետո զբաղվել կեղծ “քաղաքական գործունեւթյամբ”:
Այսպիսի մի վառ օրինակ է նաև ոչ անհայտ Անի Զախարյանը, որի դեպքում, անգամ մեծ ցանկության պարագայում, ոչինչ հնարավոր չէ հիշել` բացի հայ աղջիկների կույս լինել-չլինելու մասին դատողությունները: Եվ այսօր սույն անձը, որը լուրջ չի ընդունվում որևէ տեղ, որի նախաձեռնած “հանրահավաքը” ընդամնեը ծաղր էր բուն հանրահավաք հասկացության նկատմամբ, սկսել է քաղաքական ստատուս-վերլուծություններ անել: Սակայն դրանք վերաբերում են ոչ թե ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, ոչ թե ՄՄ-ին միանալուն կամ գազային պայմանագրին, ոչ թե խոստացված ու անգամ կիսով չափ չապահովված տնտեսական աճին, որոնք վերջին օրերի դիսկուրսի հիմնական թեմաներն էին, այլ չգիտես ինչու կոնկրետ քաղաքական ուժին`ԲՀԿ-ին, և այս “ստատուս-վերլուծությունը” կրում է ոչ թե միանվագ բնույթ, այլ մի ամբողջ շարք: Այսինքն Անի Զախարյանը, որը ինչ-որ բան վերլուծելու լուրջ կարիք ուներ, պտտվեց-պտտվեց և ի վերջո, «չգիտես ինչու», որոշեց կպնել ու վերլուծել հենց ԲՀԿ-ն: Ասել կուզի, Անի Զախարյանը, որը հանդիսանում է ՆՔՄԿ կամ ՆՔԿՄ առաջնորդը (վստահաբար հերթական մարդ-կուսակցությոյնը, որից ՀՀ-ում շատ կան), տաեմուտից սկսել է կոնկրետ “արշավ” ընդեմ ԲՀԿ-ի: Սակայն բավական է դիտել արձագանքները այն կայքերում, որոնք տիրաժավորում են օրիորդի ստատուսները, և անմիջապես պարզ կդռանա, որ կրկին որևէ մեկը լուրջ չի ընդունում նորհայտ կուսառաջնոդի (կուսակցության առաջնորդի) մտորումները. Քանի որ “Անի Զախարյան’ անունը դեռ և ապագայում նույնպես ասոցացվելու միայն կուսության թեմայի հետ: Իրոք այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե շատ ցավալի չլիներ.. իսկ ցավալին այն է, որ այսօր ցանկացած ոք, ով կարողանում է քիչ թե շատ երևալ համացանցում, իրեն իրավունք էվերապահում “զբաղվել քաղաքականությամբ», հանդես գալ ինչ-որ ծրագրերով, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտի, այսպսիով խաթարելով և առավել ճահճացնելով ՀՀ քաղաքական դաշտը:
Այսքանից հետո նաև ծագում է մեկ հարց. Իսկ ինչո՞ւ հենց ԲՀԿ-ն և ինչո՞ւ հենց Անի Զախարյանը: Իսկ պատասխանը ենթադրում է մի քանի տարբերակ. կա’մ ԲՀԿ-ի մասին գրելը այսօր մոդայիկ է և ինքնակայացման համար լավ հարթակ նորելուկների համար, կամ կա հստակ պատվեր, որի շրջանակներում գործում է ՆՔԿՄԿՄ առաջնորդը: Կոնկրետ սույն առաջնոդի համար թերևս ավելի հավանական է հենց երկորդ տարբերակը, քանի որ շրջադարձը շատ կտրուկ էր և անսպասելի և չգիտես ինչու համընկավ հենց տարեմուտի հետ, երբ խնդիր կար ամեն կերպ քողարկել Կառավարության խայտառակ արդյունքները` տնտեսկան աճի վերաբերյալ, կամ այլ կերպ ասած, թեման շեղելու խնդիր կար: Իսկ ով կարող է ավելի լավ թեման շեղող հանդիսանալ, քան էքսցենտրիկ Անին` յուր` կուսության մասին դատողություններից կրտուկ շրաջադարձով դեպի քաղաաական ստատուս-վերլուծությունները:
Սակայն կա մի բայց. Որ անգամ նման հրահանգ-խնդիր կատարելուց այն պետք է կատարվի համապատասխան ձևով, որպեսզի դա առաջացբնի ոչ թե համընդհանուր ծաղր ու ծանակ (բավական է նայել կայքերում օգտատերերի արձագանքը), այլ գոնե ինչ-որ չափով լուրջ ընկալվի: Հիմա որքանով կարող է լուրջ ընկալվել մեկը, ով հայտնի է միմյայն կուսազրկվելու տարիքի մասին արտահայտած մտքերով և լավագույն դեպքում “Շանթ” հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծում “Чунга-Чанга” երգի էքսցենտրիկ կատարմամբ, որն, ի դեպ, ինչպես և պետք է ր սպասել, ընդամենը առաջացրել էր ժյուրիի անդամների անթաքույց ծիծաղը: