Ժողովուրդ ջան, այսօր էլ մի նոր բան իմացա իմ մասին, մամուլում, թե որտեղ գրել են, թե իբր ես ինչ-որ աղանդավորական շարժման եմ մասնակցում: Սա արդեն վերջն էր, շուտով կկգրեն նաև, որ ինչ-որ տեռորիստական խմբի անդամ եմ նաև, մի զարմացեք այդ օրն էլ կգա: Իսկ ինչ վերաբերում է այդ աղանդավորական շարժմանը, մի քանի օր առաջ փողոցում թերթիկ տվեցին, որտեղ ինչ-որ երիտասարդական սեմինար-հանդիպումների մասին էր խոսք գնում և քանի որ, ես այժմ շատ ուշադրությամբ հետևում եմ բոլոր այն հոսանքներին, որ կարող են ներթափանցել Հայաստան և մեր ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալ գնացի, որպեսզի հասկանամ, թե դա ինչ է: Ռուսաստանից եկած մի խմբի համերգ էր, որտեղ միայն աստծո անունն էր հնչում: Համերգի վերջում առաջարկեցին աղոթել, ինչին նաև ես միացա: Ողջ այդ երեկոյի ընթացքում որևէ աղանդավորական բան չզգացի, բայց քանի որ կասկածներ ունեի, վերջում կազմակերպիչներից հարցրի, թե սա կոնկրետ ինչ կազմակերպություն է, ինչին ռոուս այդ կինը պատասխանեց, որ ռուս քրիստոնեական եկեղեցին է: Սակայն ծանոթներիցս մեկին ասացի այն օրերը, որտեղ իրենք շարունակական հանդիպումներ են կազմակերպելու և պայմանավորվեցինք, որ ստուգի, արդյոք ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացվում է: Երեկոյի ընթացքում լուսանկարիչներ էլ կային և լուսանկարներ էլ արեցին: Է հա, որ ես բացարձակ նման բաների հետ կապ չունեմ, ինչու պիտի անհանգստանայի: Շատ լավ հասկանալով, որ Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունը քաղաքական ասպարեզ է մուտք գործել արմատական փոփոխությունների համար և իսկապես արտահայտում է հանրության շահը, տարբեր կողմերից, մամուլում և այլուր փորձում են վարկաբեկել: Սակայն, կարծում եմ ցանկացած փոքրիիշատե հասկացողություն ունեցող մարդ հասկանում և գիտակցում է, թե ինչի համար են արվում այդ բոլոր վարկաբեկումները: Սակայն նորից եմ կրկնում, սա վերջը չի, շատ շուտով ժողովրդի մեջ կտարածեն, թե իբր ես տեռորիստական խմբակի անդամ եմ նաև, նորմալ է, այս ամենին հարկավոր է մոտենալ առհամարհանքով ու քմծիծաղով միայն: Իզուր մի փորձեք վաչկաբեկել, միևնույն է, ես իմ սկսած ազնիվ գործից հետ չեմ կանգնի և վաղ թե ուշ ժողովուրդը կհասկանա ինչն ինչոց է, շարունակեք վարկաբեկել. Հայտարարում եմ մրցույթ՝ով այնպիսի վարկաբեկող սուտ ասի Անի Զախարյանի մասին, որ ամենահավաստին լինի, կպարգևատրվի, իսկ, թե ինչպես, առայժմ թող գաղտնիք մնա:)))))))))))))))))))))))
Մրցույթը հայտարարում եմ բացված...
Ֆեյսբուք